Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ

Aravot.am-ի տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման սկզբում փակ դռների ետևում տեղի է ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումը շարունակել արդեն ընդլայնված կազմով: Ժառանգություն խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ խորհրդանական խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Դռնփակ հանդիպումը շարունակվել է շուրջ 3 ժամ: ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին մեր այդ տեղեկությունը, սակայն մեկնաբանություններ եւ մանրամասներ հաղորդելուց զերծ մնացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում