Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հրապարակ է հրավիրում Սերժ Սարգսյանին

Քանի որ Սերժ Սարգսյանից մինչ այս պահը չունեմ որևէ առաջարկ հայ ժողովրդի համազգային պահանջը բավարարելու համար, ես այսօր հրավիրում եմ նրան հրապարակ: Թող գա այստեղ՝ Հանրապետության կենտրոնական հրապարակ և ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը: Այս մասին «Ազատության» հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Եթե ինքը չի ուզում խորացնել ասյ համազգային տագնապը, այս հանրապետական զարթոնքը, սիրում է իր ընտանիքը, նվազագույն բարոյականություն և ազգային ինքնասիրություն ունի, ինքը պետք է գա և թույլ չտա, որ ժողովրդի տագնապը մեծանա: Եվ Աստված չանի, եթե ապրիլի 9-ին այս շենքում Աստվածաշնչի վրա սուտ երդում տա», – հայտարարեց Հովհաննիսյանը և ասաց, որ հակառակ պարագայում նա սկիզբ կդնի մեր ժողովրդի հերթական ողբերգության:

Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակ կանչեց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Եկեք այստեղ և հաշվետվություն ներկայացրեք ժողովրդին: Պատասխանեք ձեր քաղաքականության համար», – բացականչեց Րաֆֆի Հովհհանիսյանը:

Երրորդ պաշտոնյան, որը հրավիրվեց «Ազատության» հրապարակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր: «Եկեք այստեղ և հրաժարական տվեք, որովհետև դուք եք կեղծել ընտրությունները: Հրաժարական տվե՛ք», – բացականչեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում