Ժիրայր Սեֆիլյանը պատմեց, թե ինչու է ձախողվել 2008 թ. շարժումը

2008 թվականին նրանց հաջողվեց սեպ խրել Արցախի և Հայաստանի բնակչության միջև: Այս անգամ դա նրանց չի հաջողվի, որովհետև ամբողջ Սփյուռքը մեզ հետ է: «Ազատության» հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Վերջինս ասաց, որ ներկայումս շատ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ փորձում են ընդդիմադիրների պայքարը շեղել Արցախին վրա կախված արտաքին սպառնալիքներով: «Այսօր ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այլևս այդ «լոլոները» ձեր գլխին կարդացեք», – բացականչեց Ժիրայր Սեֆիլյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում