Անդրիաս Ղուկասյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է դուրս գա պետական բոլոր մարմիններից»

Անօրինական իշխանությունը պետք է գնա: Սերժ Սարգսյանն այսօր գտնվում է Բաղրամյան 26-ում միայն այն պատճառով, որ ամբողջ հայ ժողովուրդը դեռևս դուրս չի եկել հրապարակ: Այս մասին այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հերթական հանրահավաքի ընթացքում հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

«Մեր հավաքական կամքը պետք է դառնա բռունցք, որի հարվածը կկործանի ապօրինի իշխանություններր: Մենք արդեն հաղթել ենք: Հանրապետական կուսակցությունը պետք է դուրս գա պետական բոլոր մարմիններից: Հետևաբար մենք պետք է անենք ոչ թե մեկ, այլ հազար հեղափոխություններ: Հեղափոխությունը պետք է հասնի յուրաքանչյուր գյուղ և քաղաք», – հայտարարել է Անդրիաս Ղուկասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում