Ժողովուրդ… էս Ցիրկին պետք է վերջ դնել…

Ժողովուրդ… էս Ցիրկին պետք է վերջ դնել…

Ես ուզում եմ հասկանամ էս միտինգներ, քաղաքականություն և այլն…էս պատմություններից ոմանց ուղեղը վերջնականապես մթագնել է՞, թե՞ ոնց…
Էս ամբողջ ընթացքում աշխատել եմ մաքսիմալ չխառնվել քաղաքական էս բազառներին… …մինչև էն պահը, երբ տեսա, թե ինչպես են որոշ ուժեր փորձում սադրել ու խառնել ազգին մասերի բաժանելով….

…և ցավոք էդ սադրանքների հետևանքներն արդեն քաղում ենք… ոմանք սկսում են վերջնականապես ցնդել…

Վերջերս սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը Օպերայի հրապարակից հայտարարում է, թե էդ Ադրբեջանական հեռավոր գավառից մեկը ինչի՞ պիտի գա մեզ ղեկավար լինի…

Դա ընդունվում է ծափերով …

Ու մեկը էդ պահին չասեց, եղբայր, ցնդել ե՞ս…

Էդ էլ հերիք չի, հիմա համացանցում և այլուր տարբեր ակտիվիստներ ատամներով պահում են Ռուբենին ու իր ասածը արդարացնելու համար բերում ամենացնորամիտ պատճառաբանություններ’ թե դա վերաբերվում էր Սերժին և Ռոբերտին, թե բա այո՛ , կարո՞ղ է Արցախը Ադրբեջանի մարզ չի եղել և այլն:
Ուրեմն սենց…

Եթե Արցախցին չի կարա ղեկավար լինի, ապա ո՞վ կարա ղեկավար լինի… ո՞վ է որոշել, որ էրզրումցին, Սպիտակցին, Գորիսեցին, Ապարանցին, Երևանցին, Վանեցին և այլն ավել կամ պակաս արժանիք ունեն երկիր ղեկավարելու: Թե՞ Ամերիկայից Րաֆֆին’ ում արմատները Էրզրումից են կարա ղեկավարի… էդ դեպքում ի՞նչ’ էրզրումն էլ Թուրքիայի հեռավոր շրջկենտրո՞ն է: Եթե Արցախն հիմա ազատագրված է, Ապա Էրզրումը դեռ օկուպացված է: Ուրեմն խելքի եկեք ու հաշիվ տվեք ինքներդ ձեզ և թե ինչ եք խոսում…

Եթե չգիտեք, ավելին իմացեք, էն ժամանակահատվածում, երբ Արցախը օկուպացված էր, Հայաստանի Հանրապետությունն էլ որպես այդպիսին գոյություն չուներ, և ոչ էլ Ադրբեջանի Հանրապետությունը գոյություն ուներ:
Կար ընդամենը Սովետական Միություն, որի վարչական մաս էին կազմում նաև Հայաստանը և Ադրբեջանը, իսկ անօրինական ձևով Արցախն Ադրբեջանի կազմում ԻՆՔՆԱՎԱՐ մարզ դարձնելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Ավելին, Հայաստանի առաջին Հանրապետությունն էլ’ մի կողմից ապստամբող և չճանաչված քաղաքական ուժերի պատկանող 11 կարմիր բանակի, մյուս կողմից էլ ապստամբած և տվյալ պահին Թուրքական պետության կողմից մահապատժի դատավճռով դատապարտված, բայց փախուստի մեջ գտնվող Քեմալի և քեմալական զորքերի կողմից գրավվել և օկուպացվել էր: Եւ մնացյալ “պայմանագրերը” միջազգային իրավունքի տեսանկյունից պայմանագիր չեն կարող կոչվել , որովհետև չեն համապատասխանում պայմանագիր կոչվելու կանոնադրույթներին:

Ասածս ի՞նչ է, չկա որևէ մի միջազգային իրավական փաստաթուղթ, որը կարող է ապացուցել, որ Արցախը պատկանել է Ադրբեջանի Հանրապետությանը:
Արցախը, Ինչպես և Հայաստանն ու Ադրբեջանը, ինպես նաև մի շարք երկրներ եղել են ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ վարչական միավոր:

Սա ի գիտություն:

Բայց սա, պարզվում է դեռ վերջը չէ:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական “Հնարավոր է” երգի հեղինակ և կատարող ոմն Կարեն Մամիկոնյան, վերջերս Երևանի ակումներից մեկում’ հավաքույթի ժամանակ կանգնում և իբր թե կատակ է անում.
“Սերժ Սարգսյանը ամենաշատ ձայներ հավաքել է Ծիծեռնակաբերդում’ 15 թվի զոհերի հիշատակից…”

Ցավոք ես անյտեղ չեմ եղել, որ էդ խոսքերն ասելուց ինչպես հարկն է պատասխանեի…

Ու ես հիմա չեմ հասկանում… էս քաղաքականությունը, միտինգներ պայքար դասադուլ և այլն, էս ամեն ինչը ոմանց ուղեղի վրա իսկապե՞ս սենց վատ է անդրադառնում, էն աստիճանի, որ գիտակցության նման մթագնում կարող է լինել մարդկանց մոտ….

Դեռ երկու օր առաջ, մի երիտասարդի մի հիմար արտահայտություն’ զորքերի հետ կապված, ամենաակտիվ կերպով դարձվեց պետական դավաճանության կարգի մի բան, իսկ էսօր Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհների կողմից մեկը մեկի հետևից փաստորեն պետական դավաճանության հասնող արտահայտություններ են թույլ տրվում և պատշաճ մակարդակով չեն դատապարտվում:

Ես հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին նրա’ կոչերը հարգալից լինելու և միմյանց չատելու, բայց հիմա արդեն չեմ հասկանում նրա պահվածքը և որդեգրած ուղին’ ԱՄԵՆ ԳՆՈՎ հաղթանակ… պետք է հասկանանք, որ կան բաներ որոնք ԳԻՆ չունեն’ Սրբություն են’ ինչպես Արցախում թափված մեր տղերքի արյունը, ցեղասպանության զոհերի անմահ հիշատակը և մեր ազգային ազատագրական սուրբ պայքարը…

Չի կարելի հանդուրժել, որ սեփական համախոհների մեջ գտնվեն մարդիկ’ որոնք կփորձեն բաժանարար գծեր տանել’ Արցախցու, Ջավախցու Արևմտահայի և Արևելահայի միջև և անգամ կատակով նման հիմարություններ դուրս տան…
Անկախ նրանից հարգում են մարդու խոսքի իրավունքը թե ոչ, հարկ է, որ զսպվածության կոչ արվի:

Վերը հիշատակված երիտասարդի խոսքերը դատապարտեցին ինչպես ընդիմության, այնպես էլ իշխանության ներկայացուցիչներ և ԲՈՒՀ-ի ադմինիստրացիան, Իսկ պարոն Հախվերդյանի խոսքերի հետ կապված պարոն Հովհաննիսյանը’ ընդամենը չի կիսում նրա տեսակետը…

Ժողովուրդ… էս Ցիրկին պետք է վերջ դնել… սա լավ տեղ չի տանի, եթե էսպես շարունակվի… Խելքներդ գլուխներդ հավաքեք’ քաղաքականությունը քաղաքականություն, միտինգներն էլ միտինգներ… բայց հետևեք Ձեր արած արտահայտություններին և մի փորձեք Արցախը, Ջավախքը, Արևմտահայաստանը Արևելահայաստանը խառնել էս ամեն ինչին. Անկախ նրանից, թե որտեղի հայ է’ Հայը մնում է Հայ, և կա ՄԵԿ Հայաստան’ ՄԻԱՑՅԱԼ Եւ ՄԵԾ Հայաստան, որը մեր պապերի երազանքն է, և ազատագրական սուրբ պայքարի պսակը:

Արդ, եթե հիմա խստորեն չդատապարտվեն նրանք, ովքեր անհետևողական արտահայտություններ են թույլ տալիս և բաժանարար գծեր գծում, վաղը ստիպված պիտի լինենք ազգովի պատասխան տալու էս ամեն ինչի համար: Չի կարելի հանդուրժել ոչ մի պրովոկացիա:

Կոչ եմ անում բոլորին սթափվել… Սա Հայաստանն է’ Սրբազան օրենքների երկիրը…

ԶԳՈԻՅՇ ԽՈՍԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,–
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա´նք է տալիս հզոր,
Եւ քո Խոսքը հեռու տանում…

Թէ բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարհվեն քո դեմ լռին
Բաշը քսած քո ձեռքերին:

Իսկ թե չար են՝ լեռները մեր,
Հրաբխի բներն անմեռ,
Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել,
Քեզ լավայո՜վ կարձագանքեն,
Որ լեռնե´ր է քշում տանում…
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում:

Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,–
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ,
Թէ բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկված,
Թե դաւով ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած,
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում…
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,

Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,–

Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել,
Եւ… արքա´ է ամեն մի հայ.
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եւ… սպա է ամեն մի հայ.

Ամեն մի հայ լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ ուրոյն մի կերպ,
Ամեն մի հայ մի Հայաստան—
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եւ սակայն մի´,
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին,
Եւ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անվանում…

Զգո՜ւյշ գործիր Հայաստանում
Գ. Էմին

Եթե հիմա չսփաթվենք, վաղը արդեն ուշ կլինի…

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում