Ա.Աշոտյանն իր յուրօրինակ «ճանապարհային քարտեզ»-ն է առաջարկում Ր.Հովհաննիսյանին

ՀՀ Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր հերթական գրառման միջոցով ողջունել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը և ընդդիմության հետագա գործողությունների «Ճանապարահային քարտեզ» առաջարկել։ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

«Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր դիմում է Սահմանադրական Դատարան:

Նման քայլը ողջունելի է’ երկրում ընթացող քաղաքական գործընթացները ՀՀ Սահմանադրությանը համահունչ իրականացնելու հրամայականից ելնելով:

Միաժամանակ ցանկանում եմ կողմերին առաջարկել յուրօրինակ «ճանապարհային քարտեզ»:

1. Մինչև Սահմանադրական Դատարանի վճռի հրապարակումը դադարեցնել բոլոր քաղաքական ակցիաները, քանզի քաղաքական հանրային միջոցառումները կընկալվեն որպես ճնշում Սահմանադրական Դատարանի վրա:

2. Երկու կողմերի քաղաքական գործիչներին առաջարկել հրապարակային գործունեության մեջ շեշտել բացառապես հարցի իրավական կողմերը, զերծ մնալով ավելորդ հռետորականությունից և քաղաքական մեկնաբանություններից:

3. Հայտարարել, որ Սահմանադրական Դատարանի վճիռը, անկախ իր բովանդակությունից, ընդունվում է կողմերի համար որպես վերջնական և իմպերատիվ վերդիկտ: Հակառակ պարագայում գործընթացի հետագա սահմանադրականությունը դրվում է հարցականի տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում