Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին դժգոհություն է հայտնել ռուս-վրացական գազային համաձայնագրից
Նմանատիպ
Արտյուշ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին դժգոհություն է հայտնել ռուս-վրացական գազային համաձայնագրից, նշելով, որ այն հակասում է Վրաստանի ազգային շահերին։ Միգուցե Վրաստանի ազգային շահերի՞ց է բխում ադրբեջանական «Սոկար» նավթային ընկերությունից անպայման ահռելի կախվածություն ունենալը։ Վրաստանի նախագահը երբեք չդժգոհեց, երբ իր աչքի առաջ Աջարիան թուրքացվում է, երբ թուրք ներդրողները Աջարիայի ափերը դարձնում են սեքս-կուրորտ, երբ Ադրբեջանի պատմության դասագրքերում Թբիլիսին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք։ Մարգվելաշվլին չբողոքեց, երբ ժամանակին Դավիթողլուն հայտատարեց, թե Աջարիան վաղ թե ուշ միանալու է Թուքիային ։ Մարգվելաշվիլին լռեց նաև, երբ Էրդողանը Ռիզեի համալսարանում խոսեց «թուրքական աշխարհի» սահմանների մասին, հիշատակելով Կիպրոսը, Վառնան, Մոսուլը, Սալոնիկը, նաև Բաթումը։ Բողոքի ալիք բարձրացավ Հունաստանում, այդ թվում Հունաստանի վրացական համայնքի կողմից , իսկ Վրաստանից ծպտուն չլսվեց։ Մի՞թե սրանք չեն վնասում Վրաստանի ազգային շահերին․․․
Հետևեք մեզ նաև Telegram-ում