Հայ գրոսմայստերները կես միավորով են հետ մնում Քափել լա Գրանդի մրցաշարի առաջատարից

Գրոսմայստերներ Տիգրան Ղարամյանը, Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր:

Նրանք միայն կես միավորով ետ մնացին հաղթողից’ գրոսմայստեր Սանան Սյուգիրովից (Ռուսաստան):

Այս մասին հաղորդում է Շախմատի դեֆերացիայի մամլո ծառայությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում