AM | RU
USD
EUR
RUB

Մեր նպատակնայնպիսի առաջընթացն է, որ յուրաքանչյուր քաղաքացի նկատի կյանքի որակի բարձրացումը. ՀՀ վարչապետ

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին: Կարեն Կարապետյանը եղել է համալսարանի գրադարանում, որը սպասարկում է ոչ միայն ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար: Վարչապետը եղել է նաև ուսանողների գրանցման բաժնում, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար նախատեսված «Ալեք և Մարի Մանուկեան» սրահում, լաբորատորիաներում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքներով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ որակյալ կրթության երաշխավորմամբ, հավասար պայմաններ ստեղծելով՝ երկրում անպայման ունենալու ենք առաջընթաց: «Սակայն մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը»,- ասել է Կարեն կարապետյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է համալսարանի ուսանողներին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը նշել է, որ տպավորված է Ամերիկյան համալսարանով, այստեղ իրականացվող ուսումնառությամբ և ավելացրել, որ բուհի ղեկավարության հետ քննարկել են կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումներին, Ամերիկյան համալսարանի հետագա գործունեությանը, այստեղ առկա մթնոլորտը հայաստանյան մյուս բուհերում ևս ստեղծելու հնարավորություններին վերաբերող հարցեր: «Մի առիթով ինձ հարցրել են, թե ի՞նչպես եմ տեսնում վաղվա Հայաստանը: Իմ պատասխանը պատրաստված չէր և չէի ակնկալում, որ նման հարց կլինի. պատասխանը ձևակերպել եմ հետևյալ կերպ՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան: Այդ պատասխանի մեջ իրականում իմ աշխարհահայացքն է, այլ ոչ թե այն, որ լսողն ավելի դրական ինձ վերաբերվի: Ես ավելի քան համոզված եմ, որ ինտելեկտուալ բաղադրիչը մեր երկրին անհրաժեշտ է: Եթե չկարողանանք կիրթ, գրագետ քաղաքացի ունենալ, լավ երկիր չենք ունենա: Մենք դա կարո՞ղ ենք անել, թե ոչ՝ միանշանակ կարող ենք: Այդ առումով, կրթական համակարգին մեր կառավարությունը ցուցաբերելու է մաքսիմալ ուշադրություն: Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և մաղթում հաջողություններ, որ այստեղ առկա միջավայրը, մթնոլորտը տարածվի ամբողջ երկրով»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումների համար ավելի գրավիչ պայմաններ ստեղծելու մասին հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ բիզնեսի ներգրավման համար պետք է լինեն հասկանալի, թափանցիկ, վստահելի և կանխատեսելի պայմաններ՝ հարկային, մաքսային, դատական համակարգերում, օրենսդրական դաշտում: «Այս պահին դրա համար ո՞ւնենք իդեալական միջավայր, իհարկե՝ ոչ: Մենք ունենք ծրագիր, թե քայլ առ քայլ ինչպ ես ենք գնալու: Ավելին, օրերս ստեղծել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, սփյուռքից, որի շրջանակում ձևավորելու ենք մեր ռազմավարությունը, տեսլականը, բարեփոխումները, թե ուր ենք գնալու: Եվ կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը լինելու է բիզնես միջավայրը փոխելը: Այստեղ որևէ հեծանիվ հորինել պետք չէ, ընդամենը պետք է ապահովենք այն պայմանները, որ բիզնեսը ծաղկի: Երջանիկ երկրների վարկանիշներում եղել են այնպիսի պետություններ, որտեղ գործարարը, աշխատող, ստեղծագործող մարդն իրեն լավ է զգում, ոչ թե այն երկրները, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ բնական պաշարներ: Անելու ենք այնպես, որ ներդրումները գան մեր երկիր»,- շեշտել է վարչապետը՝ ավելացնելով, որ գալիք շաբաթ ներկայացվելու են տարբեր ոլորտներում ակնկալվող ներդրումային ծրագրերը: «Կարծում եմ՝ բավականին հետաքրքիր պատասխաններ են լինելու, բաժանումը կատարվելու է ըստ ոլորտների, որտեղ լինելու է նաև մշակույթը: Առաջին անգամ մշակույթի նախարարը հայտարարել է, որ մեր մշակույթը պետք է ևս կապիտալիզացնել: Այդ առումով, մենք գիտենք ինչպես ենք գնալու առաջ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

Խոսելով հայաստանյան կրթական համակարգն արտասահմանցի ուսանողների համար գրավիչ դարձնելու հարցի մասին՝ վարչապետը նշել է, որ դրա համար պետք է մեր երկրի կրթական համակարգը լինի ժամանակակից և ակտուալ: «Մեզ մոտ կրթվելու առաջին գրավականը լավ կրթական համակարգն է և դա նախևառաջ կարևոր է հենց մեր զարգացման համար: Եթե կարողանանք օրենսդրական, ենթակառուցվածքների դաշտն այնպես դարձնել, որ օտարերկրյա մարդն իրեն ապահով զգա Հայաստանում, այդպես էլ կլինի: Դ րա համար պետք է քրթտնաջան աշխատել: Իսկ հավատո՞ւմ եմ ես այդ գաղափարին՝ միանշանակ: Ավելին, ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»:

Ուսանողները հետաքրքրվել են վարչապետից՝ ի՞նչպիսի տարի է ակնկալում և հետագայում ի՞նչ ծրագրեր կան. «2017 թվականը ես տեսնում եմ որպես ախտորոշման, կառավարության մեխանիզմների հստակեցման, կայունացման փուլ, ինչի պարագայում կստեղծենք լավ բազիսային վիճակ, որպեսզի 2018 թվականից սկսած ունենանք ռեգուլյար կայուն աճ: Երբ գույքագրում ենք, փոխում կառավարման որոշակի գործողություններ, ծախսերի կրճատումներ ենք անում, այդ տարվա ընթացքում սպասել շատ կտրուկ աճ՝ բավականին բարդ է»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարում Կարեն Կարապետյանը կարևորել է միջավայրի փոփոխությունը և նշել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է լայնածավալ աշխատանք: «Մեր քայլերի փիլիսոփայությունը հետևյալն է՝ մաքսիմալ փոխել միջավայրը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն: Համոզված եմ, որ ստեղծելով հակակառուպցիոն հերթական կառույցը՝ կոռուպցիան չի նվազի, եթե այդ միջավայրը չփոխվի»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ նոր կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ընդունված որոշումների 9 տոկոսը եղել է հակակոռուպցիոն, իսկ 10 տոկոսը՝ բիզնես միջավայրի բարելավման վերաբերյալ: «Այդպես էլ աշխատելու ենք՝ պարբերաբար նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Ուսանողները վարչապետից հետաքրքրվել են՝ ի՞նչ երեք խորհուրդ կտա բուհը նոր ավարտողներին, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանը նշել է. «Եղեք անկախ, ակտիվ և սիրեք ձեր հայրենիքը: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, համոզված եղեք, որ մեր երկրից լավ երկիր մեզ համար չկա, եթե մեր եր կիրն ունի թերություններ, դրանք մենք պետք է շտկենք»:

 

Լրահոս
Նեթանյահու զրկվել է վարչապետի պաշտոնից. նրան կփոխարինի Բենեթը «Հանուն պետության ինքը պիտի գնա, իրա հոգեկանը չի դիմանում». Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետի հեռախոսազրույցը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (Տեսանյութ) Նրանք քաղաքական միմոսներ են․ Փաշինյանը՝ Հայաստանի գիտնականների մասին «Հայաստան» դաշինքը հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք կանցկացնի Եթե էդ քարտեզները կարողանում էիր տալ ու բերել, ինչո՞ւ դա չես արել նոյեմբերին, դեկտեմբերին ու ինչու հիմա․ Սևակ Հակոբյան Փաշինյանը մեր 15 հայրենակիցների վերադարձն ամիսներով հետաձգել է․այդ քայլը նրան անհրաժեշտ էր. Աբրահամյան Ոչ մեկի առջև ծունկի չենք գա, Բաքուն վախեցնում է, որովհետև դիմացը «մալչիկներ» են կանգնած Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննեսը՝ Փաշինյանին Իշխանությունները վարում են հակառուսական քարոզչություն․սա հղի է անցանկալի հետևանքներով. Արմեն Գևորգյան Կապիտուլյանտը թաքցրել է պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկությունը. Արթուր Վանեցյան Ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ ադրբեջանական կողմը ազատ արձակեց ՀՀ 15 քաղաքացու. Վրաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը` Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույցի մասին (տեսանյութ) Ի՞նչ է առաջարկում Ուրիխանյանը հունիսի 20-ին ընտրակեղծարարությունից խուսափելու համար Պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը գերիներ վերադարձի վերաբերյալ Ալիևն ասում էր՝ իրենից 15 տարի է պահանջվելու՝ Ակնայի շրջանի ականազերծումն ավարտելու համար․ ռազմական փորձագետ Փաշինյանը՝ գերների դիմաց քարտեզներ տալու մասին Բաքվում ակնապատման քարտեզի ձեռք բերումը համարում են պատմական հաղթանակ. փորձագետ Ադրբեջանի ԱԳՆ. Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց Բաքուն Երևանին 15 մարդ է փոխանցել 15 գերի վերադառնում է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված 15 հայ զինվորականների՝ ականապ տարածքների քարտեզների դիմաց Ալիեւ. «Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է բանակցի մեզ հետ» ՔՊ-ն հունիսի 21-ից 24-ը հանրահավաք կանի Հրապարակում Հանրայինը մերժել է հեռարձակել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական տեսահոլովակը Նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, ուզում ես տիտանից մանդատ տուր՝ նապաստակը մնում է նապաստակ․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ին իր աջակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու իրենց հաղթանակը Սև լճի տարածքում 2 օր է՝ Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներ են տեղակայվել Հուսահատեցնող է, որ այսքանից հետո մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պետք․ Վահե Հովհաննիսյան Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 70 տարեկան: Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել ընտրություններում . «Հրապարակ» Շշի Մելոն Կոտայքում Ծառուկյանի դեմ է աշխատում․«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը անզիջում պայքարի են դուրս եկել․ «Հրապարակ» Փաշինյանը իրեն չտրվող ձայները խնդրում է տալ Արամ Սարգսյանին. «Ժողովուրդ» Որևէ անգամ չեմ զգացել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ ատելություն տարածի․ Արման Թաթոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Երեք տարի առաջ իմ ներկայությամբ ամեն անգամ Նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում. Վանեցյանը՝ Խաչատուր Սուքիասյանին Կորոնավիրուսն ու նիկոլավիրուսը շատ իրար նման են, երկուսն էլ մահեր են բերում, բայց մենք հաղթահարելու ենք այդ բացիլներին. Վանեցյան Օնիկ Գասպարյանը պատասխանել է Փաշինյանին Ամեն ապուշի ասածին չեմ արձագանքելու. Խաչատրյանը՝ Ազգային հերոսի կոչումից հրաժարվելու մասին Պատահական չէ Փաշինյանի ատելությունը, նա երբևէ չի հավակնել դառնալ ժողովրդի էլիտան․ Գագիկ Ղազինյան Նիկոլը նախատեսում է հայի ձեռքով հայի արյուն թափել. Միքայել Մինասյան Իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին, այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը. Ռոբերտ Քոչարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan