«Անդրեյ, դու կարող ես որպես զուգարանակոնք մաքրող աշխատել»

Paddy Power բուքմեյքերական ընկերությունը ծաղրել է Անդրեյ Արշավինի կյանքն «Արսենալում»: Նրանք հետևյալ գրությամբ գովազդային վահանակներ են փակցրել. «Անդրեյ, մենք մտածում ենք, որ դու կարող ես որպես զուգարանակոնք մաքրող աշխատել: Ինչպե՞ս է հնչում ռուսերեն «ջրասուզակը»: Այդ մասին տեղեկացնում է Allsport.am-ը:

«Անձամբ չեմ մանակցել գովազդային այդպիսի վահանակների պատրաստմանը: Դրանց հեղինակները քննադատների խումբն է: Նրանց միտքն է նման ակցիա կազմակերպելը: Նպատակը մեծ գումարներ վաստաող, բայց թիմին ոևէ օգուտ չբերող ֆուտբոլիստների գութը շարժելն է: Արշավինն Անգլիայում Տորրեսի, Բոսինգվայի նման հայտնի է ու ինչ էլ որ գրեն, այս ֆուտբոլիստներին չի հետաքրքում’ նրանք չեն մոռանում որակյալ ֆուտբոլի մասին», – ասել է Paddy Power-ի աշխատակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում