Լիտվայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

Մարտի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երևան կայցելի Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը:

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտգործանախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում