Հայաստանը կմասնակցի «ITB’2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
Նմանատիպ
Մարտի 6-10-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 17 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայում կայանալիք «ITB’2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Ինչպես հայտնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից, նախատեսվում է, որ առաջատար այս ցուցահանդեսին այս տարի մասնակցելու են շուրջ 180 երկրների ավելի քան 9800 ներկայացուցիչներ և 170 հազարից ավելի այցելուներ:
Բացի պատմամշակութային արժեքները գովազդող բազմաբնույթ նյութերից, առաջին անգամ ներկայացվելու են նաև տեղեկագրեր ՀՀ պահպանվող տարածքների վերաբերյալ: Ձեռնարկի նպատակն է խթանել էկոտուրիզմը Հայաստանում, ինչպես նաև միջազգային հանրությանը ներկայանալ զբոսաշրջային նոր արտադրանքով:
Գերմանական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է, որի զարգացման համար ներդրված ջանքերն էական առաջընթաց են խոստանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում