ՀՀ-ՌԴ նոր փաստաթղթեր են ստորագրվել, քննարկվում է համատեղ հիմնադրամ հիմնելու հարցը
Նմանատիպ
Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ոչ ոքի համար գաղտինք չէ, որ Հայաստանին և Ռուսաստանին կապող հարթակը միայն ԵԱՏՄ-ն չէ: Հայաստանին Ռուսաստանի հետ է կապում առաջին հերթին բազմադարյան բարեկամությունը: ՌԴ-ն եղել և մնում է Հայաստանի համար 1-ին տնտեսական գործընկերը և ռազմավարական գլխավոր դաշնակիցը: Հայաստանում օտարերկրյա ներդրումների ճնշող մեծամանությունը ռուսական են, միայն 2015 թվականի տվյալներով՝ Ռուսաստանից արված ուղիղ ներդրումները կազմել են մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար: Հայաստանում արդեն տևական ժամանակ է ինչ գործունեություն են ծավալում ՌԴ առաջատար ընկերությունները՝ “Վիմպելքոմ”, “ՄՏՍ”, “Հարավ-Կովկասյան Երկաթուղի” և այլն: Սրանք շատ լուրջ ցուցանիշներ են, որոնք չնայած արդյունավետության աստիճանի դեռ աճ պետք է արձանագրեն:
Այսօր ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ վարչապետի հետ: Կառավարության ղեկավարը իր գործընկերոջ հետ քննարկել է մի շարք ծրագրեր: Կողմերը ստորագրել են փաստաթղթեր՝ կապված տարբեր ոլորտների հետ: Մասնավորապես՝ կողմերի միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի (ՌԴ) միջև՝ 2015 թ. հոկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման ու միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման մասին» արձանագրությունը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ.» ծրագիրը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարության միջև համագործակցության հուշագիրը: Հայկական կողմից առաջարկվել է հիմնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմն իր հերթին այս առաջարկին դրական է արձագանքել:
Նման հիմնադրամի ստեղծումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ բիզնես ոլորտի համար: Անշուշտ, համապատասխան ծրագրերի ֆինանսավորման դեպքում Հայաստանում կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչը կառավարության համար այսօր առանջնահերթություն է: