Վ.Սեդրակյանը հերքում է իր ձերբակալության մասին լուրը (լրացված)

Այսօր «Միտք» վերլուծական կենտրոնում դեռևս անհայտ պատճառներով այցելել են ԱԱԾ աշխատակիցները:

Ինչպես հայտնել են շենքում գտնվող երիտասարդները Aravot.am-ին, ԱԱԾ-ն ինչ որ ստուգումներ է իրականացնում: Կայքը ենթադրում է, որ ԱԱԾ-ի «ստուգումները» կապված են ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ, որի մասին դեռ ընտրություններից առաջ լուրեր էին շրջանառվել, թե ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձն իրականացնողների հետ կապ ունի:

Կայքը հայտնում է, որ «Միտք» վերլուծական կենտրոնի շենքում էր նստում նաեւ Վարդան Սեդրակյանը ու այս պահին նա եւս այստեղ է, համենայնդեպս’ ավտոմեքենան շենքի մուտքի մոտ է:

Տեղեկատվություն կա, որ ԱԱԾ աշխատակիցները զրուցել են կենտրոնի երիտասարդների հետ: Այժմ նրանք Վ.Սեդրակյանի աշխատասենյակում են:

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ձերբակալված չէ, իր աշխատանքի վայրում հանգիստ նստած է և սպասում է, թե Սերժ Սարգսյանը երբ է հեռանալու, որ նոր ընտրություններ նշանակեն: Tert.am –ի հետ զրույցում այս տեղեկությունը փոխանցեց հենց ինքը Վարդան Սեդրակյանը, ի պատասխան հարցի, թե որքանով է հավաստի կայքերից մեկում հայտնված տեղեկությունը, թե նա ձերբակալվել է, ապա ստորագրությամբ բաց թողնվել:

Նշենք, որ այդ մասին հայտնել էր, մասնավորապես, Henaran.am կայքը։

Նշենք, որ իր հնարավոր ձերբակալության մասին հայտարարել էր ինքը՝ Սեդրակյանը ևս, ասելով, որ ընտրությունից հետո, իրեն մինչև փետրվարի 25-ը կձերբակալեն Ազգային անվտանգության ծառայությունում՝ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:

«Դէ, էն ժամանակ ասացի՝ իրենց ծրագիրն է, որը ինչքան կհաջողվի, թե չի հաջողվի, արդեն չէի կարող ասել»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Նա նշեց, որ այդ գործի մասին գիտի այնքան, ինչքան գրվում է մամուլում և ավելացրեց, որ որևէ անգամ չի հարցաքննվել այդ գործով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում