Ր.Հովհաննիսյանը չի հոգնելու պայքարից. Բեկումնային ծրագիրը կներկայացվի ամսի 10-ին

Րաֆֆի Հովհաննիսյանը չի հոգնելու և չի հրաժարվելու պայքարից, և դրա համար քաղաքացիական անհնազանդություն չի պահանջվելու, այլ տեսնելու ենք իշխանության հնազանդում՝ Հայաստանի ժողովրդին և ՀՀ քաղաքացուն։ Այս մասին Ազատության հրապարակում ասել է «Ժառանգության» առաջնորդը՝ խոսելով Սահմանադրական դատարան ներկայացրած երեկվա դիմումի մասին:

«Իշխանթյունը ինքը պետք է ենթարկվի Հայաստանի ժողովրդին, եթե ոչ, ապա պետք է պատասխան տա ժողովրդի դատարանին»,- նշել է Ր.Հովհաննիսյանը: Նա նաև ընդգծել է, որ ՍԴ-ն պետք է քննի այն անկախ փորձագետների գնահատականները, որոնք հայաստանյան ընտրությունների մասին իրական գնահատական են հնչեցրել:

Ր.Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ մարտի 10-ին հրավիրվելիք հանրահավաքի ժամանակ ինքը կներկայացնի իր բեկումնային ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում