Հենրիխ Մխիթարյանը կրկին լավագույնն է

Ավանդույթի համաձայն, «Շախտյորի» պաշտոնական կայքում հարցում էր տեղադրվել’ պարզելու թիմի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին: Այս ամիս ևս երկրպագուները նախապատվությունը տվել են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթրյանին: Նա հավաքել է 720 ձայն (37,8%):

Երկրորդ տեղը զբաղեցրել է Դարիո Սրնան’ 282 ձայնով (14,8 %), երրորդը Դուգլաս Կոստան է, ով ստացել է 206 ձայն (10,81%): Այս մասին տեղեկացում է Allsport.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում