«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանի փեսան պաշտոնանկ կարվի

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՀԿ-ն լքելուց հետո, երեկ նրա հորեղբորորդին՝ Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Առաջիկայում պաշտոնից կազատվի նրա մաքսապետ փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը: «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Բաղրամյան 26-ից ՊԵԿ պետ Վարդան Հարությունյանին հանձնարարվել է պատրաստել «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինի պետ Վլադիմիր Թամրազյանին պաշտոնից ազատման դիմումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում