Վարդան Սեդրակյանը կալանավորվեց երկու ամսով

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող գործի շրջանակներում քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դռնփակ նիստում որոշվել է բավարարել ԱԱԾ-ի միջնորդությունը և կալանավորել մեկ այլ նախկին թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանին: Այդ մասին տեղեկացնում է Panorama.am գործակալությունը:

Մինչ այդ Սեդրակյանը երկար ժամանակ գտնվում էր ԱԱԾ քննչական վարչությունում և ըստ ամենայնի նրա նկատմամբ Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը ասաց, որ ինքը տեղյակ չէ և ոչինչ չի կարող ասել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում