Ի՞նչ նորամուծություններ կան պետական նպատակային ծրագրում
Նմանատիպ
Անի Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետության ձեռնարկած ծրագիրն է, որի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին:
Հատուկ այս ծրագրի իրականացման համար ստեղծվել է «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը, որը վարկատու կազմակերպություններին տրամադրելու է նպատակային «էժան միջոցներ»` երիտասարդ ընտանիքներին վարկեր տրամադրելու համար: Դրա հաշվին հնարավոր կլինի երիտասարդներին տրամադրել շուկայականից 2 տոկոսային կետով էժան վարկ: Մյուս 2 տոկոսային կետն ուղղակիորեն կսուբսիդավորվի պետության կողմից: Այս երկու բաղադրիչի համադրությամբ հնարավոր կլինի երիտասարդ ընտանիքի համար ապահովել հիփոթեքային վարկի տոկոսների գծով ընդհանուր առմամբ 4 տոկոսային կետի չափով աջակցություն: Թվային արտահայտությամբ, օրինակ` 11 մլն դրամ վարկ ձեռք բերելու դեպքում 10 տարվա ընթացքում վճարվող տոկոսագումարի մեջ պետության 4 տոկոսային կետ մասնակցությունը կկազմի մոտ 1.6 միլիոն դրամ:
ՀՀ կառավարության նիստում վարչապետը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարել է քննարկել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, որով սահմանված է «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը՝ մասնավորապես բարձրացնելով ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմը և նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը:
Նախատեսվում է բարձրացնել ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը և նվազեցնել պարտադիր կանխավճարի չափը՝ համապատասխան հարցը պետք է քննարկել նաև ՀՀ ԿԲ-ի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում