Էրդողանը տեղ է գտել ահաբեկիչների ցուցակում

ԱՄՆ-ում արմատական իսլամի եւ շարիաթի դեմ պայքար տանող AFDI-American Freedom Defense նախաձեռնությունն իր վերջին արշավում որոշել է օգտագործել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարով պաստառներ: Նախաձեռնությունը հայտնի է որպես Իսրայելի հետ սերտ կապեր ունեցող կառույց: Նման որոշման վրա մեծապես ազդել է այն հանգամանքը,երբ «Քաղաքակրթությունների դաշնություն» կոնֆերանսում ունեցած ելույթում Էրդողանը սիոնիզմը ներկայացրել է որպես «մարդկության դեմ հանցագործություն»: Այս հայտարարությունը մեծ դժգոհություն առաջացրեց ինչպես Իսրայելի, այնպես էլ ԱՄՆճի կառավարող շրջանակներում, որոնք Թուրքիային զգուշացրեցին էլ ավելի չբարդացնել հարաբերությունները Իսրաեյլի հետ: Այս ամենը թանկ կնստի Թուրքիայի վրա, և գուցե նա չկարողանա վճարել այդ գինը:Եվ ահա արդյունքներն իրենց ուշացնել չեն տալիս: Հակաթուրքական տրամադրությունները ԱՄՆ-ում դրսևորվում են ոչ միայն կառվարական շրջանակներում, այլև փորձում են հասարակությանը ևս նման կերպ տրամադրել:

Կազմակերպությունը, որն անցյալ տարի հայտնվել էր ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում ուղեւորատար ավտոբուսներում եւ մետրոներում ջիհադի դեմ պատրաստած իր պաստառներով, այս տարվա արշավում սկսել է օգտագործել նաեւ Էրդողանի լուսանկարով պաստառներ:

Վաշինգտոնում, Նյու Յորքում եւ ԱՄՆ-ի այլ խոշոր քաղաքներում կազմակերպության արշավում օգտագործվող պաստառներում պաղեստինցի որոշ գործիչների, «Ալ- Կաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի, ԱՄՆ-ում Fort Hood ռազմական հանգրվանում 13 մարդկանց սպանության մեղադրանքով դատվող Նիդալ Մալիք Հասանի կողքին տեղ են գտել նաեւ Էրդողանի լուսանկարները:

Էրդողանի վերաբերյալ պաստառում Թուրքիայի Սիիրթ քաղաքում նրա’ «Մզկիթները’ զորանոցներ, մինարեները’ սվիններ, գմբեթները’ սաղավարտ, մահմեդականները’ մեր զինվորներն են…» հայտարարությունից հետո տեղ է գտել հետեւյալ նախադասությունը. «Նրա ջիհադը սա է, իսկ ձերը՞»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում