ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խումբն ընդլայնվել է

Մարտի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հերթական հավաքը: Նախաձեռնող խումբն ընդլայնվել է, ներգրավվել են ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արա Սեդրակյանը, նկարիչ Նորայր Այվազյանը, կոնֆլիկտաբան Արտակ Այունցը, ՀԻՄԱ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Արամազդ Ղալամքարյանը և Եվա Թովմասյանը:

ՀԱԿ-ից հայտնում են, որ հավաքի ընթացքում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարի նախապատրաստման հետ կապված հարցեր: Որոշվել է համագումարի նախապատրաստման կազմկոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ ներկայացուցիչներին՝

  • Լևոն Զուրաբյան (ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող)
  • Զոյա Թադևոսյան («Ժողովրդի իշխանություն» քաղաքական-հասարակական նախաձեռնության ղեկավար)
  • Անահիտ Եղոյան («Հայոց հայրենիք» կուսակցության փոխնախագահ)
  • Գագիկ Ջհանգիրյան (ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ)
  • Ավետիս Ավագյան (ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ)
  • Արման Մուսինյան (ՀԱԿ մամլո խոսնակ)
  • Վահագն Խաչատրյան (ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի նախագահ)
  • Ավետ Պողոսյան
  • Արեգ Գևորգյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում