Ադրբեջանում զինվորները նախընտրում են մահանա՞լ, թե՞ խեղված հոգեկանով ապրել

Պահակակետում ծառայության ժամանակ մարտի 6-ի գիշերը հանկարծակի մահացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության Շամխորի կայազորի զորամասերից մեկի զինվոր Էլման Թելման օղլու Ալիեւը:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը’ նշելով, որ զինվորը մահացել է «մարտական ծառայությունը բարձր լեռնային պայմաններում» կատարելու ժամանակ: Զինվորի «հանկարծակի» մահանալու պատճառը հայտնի կդառնա բժշկական փորձաքննությունից հետո:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակում զինվորի մահվան արդեն չորրորդ դեպքն է գրանցվում: «Voskanapat.info» վերլուծական կայքի տեղեկություններով՝ սա այս տարվա ընթացքում 21-րդ զինվորի կորուստն է ադրբեջանական բանակում:

Սակայն ադրբեջանական բանակի տխուր վիճակը չի սահմանափակվում միայն զինվորների մահով: Անցած տարվա տվյալներով շուրջ 316 զինծառայողներ հայտնվել են հոգեբուժարաններում կամ ժամանակից շուտ զորացրվել են հոգեկան շեղումների պատճառով: Աղբյուրը նշում է, որ ադրբեջանական բանակում հոգեկան շեղումների պատճառով գրանցված կորուստները քանակապես գերազանցում են մնացած բոլոր հիվանդությունների պատճառով գրանցվող կորուստներին:

«Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի ուժային կառույցներում անցած տարի 97 մարդ է զոհվել, ևս 100-ը՝ վիրավորվել են, իսկ հոգեկան շեղումների պատճառով ժամանակից շուտ զորացրվածների կամ բուժման նպատակով հոգեբուժարան տեղափոխվածների թիվը հասնում է 316-ի»,- տեղեկացրել է Ադրբեջանում կայքի հավաստի աղբյուրը:

Նշվում է նաեւ, որ անցած տարի Ադրբեջանում բազմաթիվ զինվորներ էլ ժամանակից շուտ զորացրվել են այլ հիվանդությունների պատճառով: Օրինակ՝ բանակ է զորակոչվել խուլ եւ համր մի երիտասարդ, ում զորացրել են մի քանի ամիս անց միայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում