Էրդողանը իսլամացնում է Թուրքիան. վերջին 10 տարում երկրում մզկիթների թիվն ավելացել է 7324-ով

Թուրքիայի կրոնական գործերով նախարարությունը հրապարակել է երկրում առկա մզկիթների թիվը:

Ըստ այդ վիճակագրության’ Թուրքիայում 82 հազար 693 մզկիթ կա: Այս մասին, հայտնում է HaberTurk հեռուստաալիքի լրատվական կայքը: Ամենաշատ մզկիթները’ 3113, գտնվում են Ստամբուլում, իսկ ամենաքիչը’ 117, Դերսիմում (Թունջելի): Նախարարության տվյալներով’ վերջին տասը տարիների ընթացքում Թուրքիայում մզկիթների թիվը 7324-ով ավելացել է:

Թուրքիայում աճող մզկիթների թիվը պայամավորված է Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջիփ Թայիպ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալով: Վերջիններս կառավորւմ են երկիրը սկսած 2002թ-ից, որն էլ դարձել է Թուրքիայի վերջին տարիների իսլամացման հիմանական դրդապատճառներից մեկը:

Կայքի օգտատերերից մեկն այդ լուրի հետ կապված գրել է, որ «Թուրքիայում ամեն թաղում նվազագույնը երկու մզկիթ կա, որոնք հիմնականում դատարկ են: Մյուս կողմից, դպրոցների սակավության պատճառով ամեն դասարանում 50-60 աշակերտ է սովորում, հազարավոր աշակերտներ էլ ստիպված են 20-30 կմ ճանապարհ անցնել դպրոց հասնելու համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում