Կրթության ոլորտ. Ինչ է արվել, և որոնք են հետագա քայլերը
Նմանատիպ
Միքայել Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Կրթության և գիտության ոլորտը ամբողջ աշխարհում համարվում է կարևորագույն ոլորտներից մեկը: Աշխարհի բոլոր երկրների գործադիր իշանությունները այդ ոլորտը պահում են ուշադրության կենտրոնում: Կրթությունը ցանկացած ոլորտի հիմքն է, լինի դա պետական կառավարում, ձեռնարկատիրական, մշակութային և թե՝ այլ գործունեություն: Կրթությունը գիտելիքների, կարողությունների ու հմտությունների համակարգի ձեռքբերման, յուրացման և դրա հիման վրա գիտական աշխարայացքի, բարոյական, անձնային որակների ձևավորման, ստեղծագործական ընդունակությունների զարգացման գործընթացն է և արդյունքը։ Առանց այս ամենի չկա զարգացում, չկա հաջողություն: Յուրաքանչյուր երկրում, կրթությունը՝ որպես համակարգ, ձևավորվում է կոնկրետ հասարակական-պատմական պայմաններին համապատասխան, որոնցով բնութագրվում է նրա զարգացման կոնկրետ ժամանակաշրջանը։ Կրթական համակարգի իմաստաստեղծ բաղադրիչը հանդիսանում է կրթության նպատակը, այսինքն այն հարցի պատասխանը, թե ինչ է հասարակությունը պահանջում և սպասում մարդուց՝ պատմական զարգացման տվյալ փուլում:
Հայաստանում կրթության և գիտության ոլորտը բավականին զարգացած է: Շատ դպրոցներ և ԲՈՒՀ-եր ոչ միայն չեն զիչում մի շարք զարգացած երկների հաստատություններին, այլև՝ գերազանցում են նրանց թե մոտեցումներով, և թե կրթության որակով: Տարեցտարի ԿԳ ոլորտը բարելավվում է, և դա ակնհայտ է: Կրթության որակի բարձրացման համար անհրաժեշտ են ահռելի գումարներ, դա անհերքելի փաստ է, ընդորում առանձին ուշադրություն պետք է դարձվի նախակրթական հաստատություններին, քանի որ հենց այնտեղ են երեխաները ստանում իրենց ուսումը շարունակելու համապատասխան բազան:
Երեկ ԿԳ նախարարը վարչապետին զեկուցել է կատարված աշխատանքների մասին և ներկայացրել է ոլորտը զարգացնելու հետագա քայլերը: Մասնավորապես նախարարը զեկուցել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում ստեղծվել է 24 նախակրթարան, որում ընդգրկված է շուրջ 750 երեխա, վերապատրաստվել է 55 դաստիարակ: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում մշակված «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման գործընթացը ՀՀ մարզերի հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում: ՀՀ 5 պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող պետական բուհ վերակազմակերպվել է հիմնադրամի, իսկ 3 պետական բուհ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով: Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում 6 բուհ իրականացրել է ծրագրեր:
2017 թվականին նախատեսվում են բուհական կրթական համակարգի արմատական բարեփոխումներ: ԲՈՒՀ-ը ինչպես ասում են, մասնագետների դարբնոցն է, որի աշխատանքները էլ ավելի արդյունավետ դարձնելու համար չպետք է խնայվի ոչ մի միջոց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում