Բնապահպանները պահանջում են

2013թ. մարտի 15-ին ժամը 15:00 տեղի է ունենալու «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: ՀՀ բնապահպանության նախարարության կայքում այս պահին տեղադրված են միայն դիմումներ ներկայացրած 11 թեկնածուների անուն ազգանունները: Համահայկական Բնապահպանական Ճակատը մարտի 6-ին պաշտոնական նամակով դիմել է նախարարին’ խնդրելով հանրայնացնել բոլոր թեկնածուների մասին ազատ հրապարակման ենթակա տվյալները: Մասնավորապես, թեկնածուների’

1. ծննդյան տարեթիվը,
2. համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը,
3. ԲՈՒՀ-երի անվանումները և բարձրագույն կրթություն ստանալու տարեթևերը,
4. գիտական կոչումները,
5. հրատարակված գիտական հոդվածների ցանկը,
6. մասնագիտական և աշխատանքային փորձը,
7. կուսակցական պատկանելիությունը (առկայության դեպքում):

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես պետական լիազոր մարմին, պետք է ապահովի վերոնշյալ տեղեկությունների մատչելիությունն ու հրապարակայնությունը:

Համահայկական Բնապահպանական Ճակատ

Հետևեք մեզ նաև Telegram-ում