Ֆելիքս Ցոլակյանն այսօրվանից Շիրակի մարզպետն է

ՀՀ կառավարության որոշմամբ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց Շիրակի մարզպետի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց այս մասին եւ շնորհավորեց նորանշանակ  մարզպետին:

Հիշեցնենք, որ Ֆ.Ցոլակյանը զբաղեցնում էր Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնը:

Նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը պաշտոնից ազատվել էր օրեր առաջ իր դիմումի համաձայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում