Բեքհեմը երազել է խաղալ Զիդանի հետ

Վերջերս ֆրանսիական ՊարիսենԺեռմեն տեղափոխված աշխարհահռչակ կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոստովանել է, որ Զինեդին Զիդանը մեծ դեր է խաղացել իր կարիերայում:

Բեքհեմը, ով 2003- 2007թթ. խաղացել է արքայական ակումբում, և միլիոնավոր երկրպագուների կուռքն է մինչ այսօր, պարզվում է երազել է խաղալ մեկ այլ ոչ պակաս լեգենդ Զինեդին Զիդանի հետ:

««Ռեալ» տեղափոխվելու պատճառներից մեկն այն էր, որ այնտեղ էր խաղում Զիդանը: «Ռեալում» նրա հետ անցկացրած ժամանակը հուշ է ողջ կյանքի համար: Հիշում եմ նաև «Օլդ Թրաֆորդում» «Մանչեսթերի» և «Ռեալի» միջև տեղի ունեցած հանդիպումը, երբ նա առաջարկեց փոխանակել մարզաշապիկները: Դա մեծագույն պահ էր ինձ համար», – հայտարարել է Բեքհեմը Canal+-ին տված հարցազրույցի ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում