Forbes-ը ներկայացնում է սպորտի ոլորտի ամենահարուստներին

Աշխարհի տարբեր երկրներից սպորտի բնագավառի ամենահարուստ 46 սեփականատերեր ներառված են Forbes ամսագրի վարկանիշային աղյուսակում։

Ըստ պարբերականի` որոշ միլիարդատերեր, ովքեր այս կամ այն մարզաձևի կամ ակումբի երկրպագուներն են, եւս ներառված են սպորտի բնագավառի աղյուսակում։ Իհարկե, շատերի համար դա ոչ միայն հոբբի է, այլեւ շատ լուրջ բիզնես: 

Վարկանիշային աղյուսակում ամենաշատ ներկայացված սպորտաձևեր են ամերիկյան ֆուտբոլ (19 միլիարդատեր սեփականատեր), բասկետբոլ (15 միլիարդատեր սեփականատեր), ֆուտբոլ ( 8 միլիարդատեր սեփականատեր), բեյսբոլ ( 6 միլիարդատեր սեփականատեր), հոկեյ (5 միլիարդատեր սեփականատեր), ավտոռալլի ( 2 միլիարդատեր սեփականատեր), կրիկետ (1 միլիարդատեր սեփականատեր)։

Եւ այսպես, սպորտի բնագավառում աշխարհի ամենահարուստ սեփականատերերի լավագույն տասնյակն այս տեսքն ունի.

1. Մուկեշ Ամբանի՝( Մումբայ Ինդիանս, Mumbai Indians) 21,5 մլրդ դոլար,
2. Ռինատ Ախմետով (Դոնեցկի «Շախտյոր», Shakhtar Donesk) 15,4 մլրդ դոլար, որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը,
3. Փոլ Ալեն ՝( Սիեթըլ Սիհոկս, Փորթլենդ Թրեյլ Բլեյզերս, Seattle Seahawks, Portland Trail Blazers), 15 մլրդ դոլար,
4. Միխայիլ Պրոխորով ՝(Բրուքլին Նեթս, Brooklyn Nets) , 13 մլրդ դոլար,
5. Ռոման Աբրամովիչ (Չելսի, Chelsea), 10,2 մլրդ դոլար,
6. Ֆիլիպ Անշուտց (Լոս Անջելես Լեյքերս, Լոս Անջելես Քինգս, Los Angeles Lakers, Los Angeles Kings), 10 մլրդ դոլար,
7. Սիլվիո Բեռլուսկոնի ( Միլան, Milan ), 6,2 մլրդ,
8. Մարգարիտա Լուի Դրեյֆուս (Մարսելի Օլիմպիկ, Olympique Marseille), 6 մլրդ դոլար,
9. Շառլ Ջոնսոն (Սան Ֆրանցիսկո Ջայենթս, San Francisco Giants), 5,7 մլրդ դոլար,
10. Միկի Արիսոն (Մայամի Հիթ, Miami Heat ), 5,7 մլրդ դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում