Սաուդյան Արաբիա-Եմենի հութիներ հակամարտությունը շարունակվում է

Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Կիրակի օրը հութիների լրատվական ռեսուրսներում տեղեկություն է տարածվել, որ բալիստիկ հրթիռ է կիրառվել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքից արևմուտք գտնվող ռազմաբազայի ուղղությամբ: Ըստ հութիների՝ ռազմաբազայի հրթիռակոծությունը վրեժխնդրություն է Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում հութիների դեմ շարունակվող պատերազմի համար:

Եմենից սաուդական տարածքների հրթիռակոծության մասին տեղեկություններ հաճախակի են հանդիպում, ինչը խոսում է հութիների հրթիռների արձակումը չեզոքացնելու կամ դրանք որսալու սաուդական զինուժի անկարողության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում