Ռուբեն Հակոբյան vs Սուքիաս Ավետիսյան

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի’ Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով իր խոսքը նվիրեց իր ՀՀԿ-ական գործընկերոջը’ Սուքիաս Ավետիսյանին: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Հիշեցնենք, որ նախագահական ընտորւթյունների օրը Գյումրիի ընտրատեղամասերից մեկում քաշքշուկ էր տեղի ունեցել այս երկու պատգամավորների միջեւ: Իսկ երեկ ՀՀԿ-ական պատգամավորը, ելույթ ունենալով Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությամբ, կարծիք էր հայտնել, որ Րաֆֆին Գյումրիում հանրահավաք անցկացնելու փոխարեն լավ կաներ օգուտ տար Գյումրիին, այս քաղաքի փողոցները ասֆալտապատեր: «Չեմ երկարացնի, բայց պետք է ասեմ, երեկ հեռուստակայաններից մեկում ձեր պատգամավորներից մեկը ասաց, թե ինչո՞ւ է Րաֆֆին գալիս Գյումրի, երբեւէ ասֆալտ թափե՞լ է գյումրեցու համար: Ասեմ ձեզ հետեւյալը. ցավ է, որ նման մտավորական, ինտելեկտուալ քաղաքից կարող է պատգամավոր գար հասներ Ազգային ժողով, որը չգիտի, որ Ազգային ժողովում օրենք են գրում, ով գիտի մի բան, որ ունենա մանդատ եւ իր ասֆալտ փռելու գործերը հաջողի, կարողանա ինչ-որ բան ներկրել: Ձեզ պատիվ չի բերում, որ էդ տեսակը գալիս, ձեզ ներկայացնում է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը»,- մեջբերում է «Առավոտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում