ԲՀԿ-ն «սոված է»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է նաեւ հինգ մարզպետի պաշտոններ, այդ թվում՝ Վայոց ձորի մարզպետինը։

«Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն ուզում է նաեւ 4 նախարարություններ, այդ թվում՝ մշակույթի նախարարությունը, որտեղ նախարար դառնալ է ցանկանում Նաիրա Զոհրաբյանը։ Հայտնի է նաեւ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ԲՀԿ-ն ցանկանում է վարչապետի նշանակման գործում ազդեցություն ունենալ։ Այդ կուսակցությունը սեւեռված ցանկանում է, որ պաշտոնից ազատվի Տիգրան Սարգսյանը եւ փոխարենը նշանակվի Հ. Աբրահամյանը կամ ԲՀԿ- համար ընդունելի որեւէ գործիչ։ Նույն սեւեռվածությամբ ԲՀԿ-ն պայման է դնում, որ ոստիկանապետի պաշտոնից ազատվի նաեւ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ պետի պաշտոնում նույնպես իրենց համար ընդունելի մարդ նշանակվի»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում