Գարեգին Երկրորդ. Ուրախություն է ամենքիս համար այսօր մեծարել մեր սիրելի մայրերին, քույրերին ու դուստրերին

Ամենայն Հայոց Կաթողիկոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգրին Երկրորդը շնորհավորել է հայ կանանց եւ աղջիկներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տեղեկատվական համակարգից:

 Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեծազնիվ տիկնանց և օրիորդներին’ Մարտի 8-ի տոնական առիթով: 

Ուրախություն է ամենքիս համար այսօր մեծարել մեր սիրելի մայրերին, քույրերին ու դուստրերին և գնահատել մեր հայրենական, ազգային ու հոգևոր կյանքում նրանց նվիրյալ ջանքերը, որոնք արդյունավորված են բազում ձեռքբերումներով:
Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և բոլոր ասպարեզներում իրենց ավանդով, նախանձախնդրությամբ, խնամքով ու հոգածությամբ կանայք շարունակ հաստատում են սուրբգրային խոսքը, թե բարի և իմաստուն կնոջ շնորհը առավել է, քան ոսկին:
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր հանապազ օրհնության ներքո պահի ու պահպանի բոլոր կանանց և օրիորդաց’ զորացնելով հավատքով, շնորհազարդելով հոգևոր առաքինություններով և պարգևելով ընտանեկան խաղաղ ու ապահով կյանք, աննվազ երջանկություն ու նորանոր հաջողություններ:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հո•ու հաղորդությունը ձեզ հետ լինեն այժմ և հավիտյան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում