Ա.Աշոտյանը նույնպես շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:

«Շնորհավորում եմ բոլոր կանանց՝ մայրերին, քույրերին, աղջիկներին, կրթության ոլորտի գործընկերներիս և ուսանողուհիներին՝ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ:

Կանայք ակտիվ մասնակցություն ունեն հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում և հատկապես կթության ոլորտում: Մանկավարժի դժվարին ու պատասխանատու առաքելությունը նրանք իրականացնում են մայրական ջերմությամբ և նվիրումով՝ ապահովելով սերունդների կրթության ու դաստիարակության գործը՝ նորագույն գիտելիքների փոխանցմամբ, ավանդույթների ու բարոյական արժեքները հարատևմամբ:

Կրթության ոլորտում աշխատող սիրելի կանայք՝ դաստիարակ և ուսուցչուհի, դասախոս և գիտնական, այս տոնը լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք ձեզ՝ առանձնակի գնահատանքով ու խոնարհումով:

Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում