Լապշինի հետ կատարվածը և զարհուրելի է, և տհաճ
08/02/2017 12:15
Նմանատիպ
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Կատարվածի մեջ մեղադրել սեփական ԱԳՆ-ին նշանակում է կամ իքնանպատակ քննադատություն, կամ իրավիճակին չտիրապետել: Եթե Ռուսաստանի և Իսրայելի ԱԳ նախարարությունները չեն կարողացել, կամ չեն ցանկացել կարգավորել սեփական քաղաքացու արտահանձման հարցը, մենք, բացի քաղաքական-տեղեկատվական գործողություններից, այլ զինանոց չունենք:
Ինչ անել հիմա: Առավելագույն կերպով փորձել օգտագործել Լապշինի դեպքը քարոզչական դաշտում, բոլոր մակարդակներում: Եվ ռուսական, և եվրոպական տիրույթներում թիրախավորել գործի գլխին կանգնած մարդկանց:
Միայն մեկ լրացուցիչ հորդոր՝ չնույնականացնել Լուկաշենկոյին բոլոր բելառուսների և Բելառուսիայի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում