Գագիկ Ծառուկյան. «Սիրելի կանայք, դուք կյանքում արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու մեծարանքի»

«ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է կանանց ու աղջիկներին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առիթով: Մաղթում եմ առողջություն ու երջանկություն:

Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել ձեր հասցեին, հիշեցնելով այն անգնահատելի դերի մասին, որ դուք մշտապես ունեցել եք մեր հասարակության կյանքում: Ուզում եմ աջակցության խոսքեր հղել մեր զինվորների մայրերին, ովքեր սպասում են հայրենիքին ծառայող իրենց որդիների վերադարձին:

Մարդու համար չկա ավելի թանկ զգացում, քան սերը մոր ու հայրենիքի նկատմամբ և այս գաղափարը սերնդեսերունդ մեր ժողովրդին է փոխանցվում: Դուք կյանքում արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու մեծարանքի:

Նորից ու նորից շնորհավորելով բնության զարթոնքի այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում