Վրաստանի նորըտիր խորհրդարանը չի դավաճանել եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման կուրսը

Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին հաստատել է մի բանաձեւ, ըստ որի երկիրը կշարունակի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու արտաքին քաղաքական ուղղությունը եւ դիվանագիտական հարաբերություններ չի ունենա Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչած պետությունների հետ: 

Մինչ բոլորը սպասում էին, որ «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալով հնարավոր են արտաքին քաղաքական կուրսի էական փոփոխություններ և պատրաստվում էին հրաժեշտ տալ եվրոպականացման ուղուն, Վրաստանի խորհրդարանի միաձայն ընդունել է բանաձև, որին կողմ էին քվեարկել բոլոր 96 պատգամավորները։ Փաստաթղթում արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություն է նշվել «եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրումը»: Նշվում է նաեւ, որ Վրաստանը մտադիր է կատարել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ փոխգործակցության առաջադրված բոլոր խնդիրները եւ դա դիտարկում է որպես «պարտք վրաց ժողովրդի առաջ»:

Բանաձեւում նաեւ նշվում է, որ Վրաստանը «դիվանագիտական հարաբերություններ չի ունենա եւ ռազմաքաղաքական կամ մաքսային միությունների մեջ չի մտնի Աբխազիայի կամ Ցխինվալի շրջանի անախությունը ճանաչած պետությունների հետ», հաղորդում է «Նովոստի Գռուզիա» լրատվական գործակալությունը: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ հիմնախնդիրը կարգավորելու, բարիդրացիական հարաբերությունների ապահովման եւ զարգացման նպատակով Վրաստանը Ռուսաստանի հետ երկխոսություն կսկսի ինչպես Ժնեւի բանակցությունների, այնպես էլ երկկողմ ձեւաչափով:Ինչպես տեսնում ենք Իվանաշվիլու ղեկավարած կառավարությունը փորձում է ավելի ճկուն արտաքին քաղաքականությոյւն վարել և վերականգնել ավանդական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, որոնք գնալով վատթարանում էին Սաակաշվիլիի ղեկավարած կուսակցության կառավարման տարիներին:

Որոշման առնչությամբ իր գոհունակությունն է հայտնել Վրաստանի արտգործնխարար Մայա Պանջիկաձեն, ով մասնավորապես նշել է.« Սա շատ կաևոր և դրական քայլ է Վարստանի քաղաքական կյանքում, քանի որ պատգամավորական փոքրամասնությունը և մեծամասնությունը համաձայնության է եկել մի խնդրի շուրջ, որն արտահայտում է Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները: Ողջունելի է այն փաստը, որ խորհրդարանական փոքրամասնությունը ևս կողմ է փաստաթղթի ընդունմանը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում