Տոնական ֆլեշմոբ՝ Երևանի փողոցներում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտ 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում, Հյուսիայի պողոտա – Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում, անցորդներն ականատես են եղել օրվա ամենաանսպասելի անակնկալին՝ ֆլեշմոբին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, միանման հագնված տասնյակ երիտասարդներ մի քանի րոպեի ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար են ներկայացրել: Պարի ավարտին՝ տղաները, շնորհավորելով կանանց տոնը, կարմիր սալիկներով 8 են պատկերել:
Ականտեսները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին և խոստովանել, որ զարմացած ու միաժամանակ հիացած են անակնկալով:

Մասնակիցները, շնորհավորական խոսքեր հղելով անցորդներին, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսներով շարժվել են Մաշտոցի պողոտա: Այստեղ ևս պարային փոքրիկ բեմադրությունն իր շուրջն է համախմբել կանանց ու աղջիկներին:

Օրվա ընթացքում ֆլեշ մոբեր են կազմակերպվել են նաև Շենգավիթ վարչական շրջանի’ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վորչական շրջաններում էլ համապատասխանաբար Գայի և Զորավար Անդրանիկի արձանների հարակից տարածքներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում