Մանսուրյանի Թավջութակի 4-րդ կոնցերտը կարելի է վայելել վաղը Երեւանում

Վաղը հայ հանդիսատեսը հնարավորություն ունի առաջին անգամ լսել Տիգրան Մանսուրյանի Թավջութակի 4-րդ կոնցերտը’ «Ubi est Abel frater tuus»:Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, այն ներկայացնելու է գերմանացի աշխարհահռչակ թավջութկահար Յան Ֆոգլերը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանատեղ համերգում:

Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում: Դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Համերգի երկրորդ հատվածում Յան Ֆոգլերը կատարելու են նաև Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում