Ի՞նչ են քննարկել ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը»

Երեկ երեկոյան ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) եւ «Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցել են Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը:

Քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, եւ կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները: Այս հարցում վերջնական որոշում չի կայացվել: Ընդամենը որոշվել է քննարկումը շարունակել այսօր:

Հետաքրքիր է, որ այս քննարկումներից դուրս է թողնվել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), չնայած ՀԱԿ ներկայացուցիչները եւս կողմ էին արտահայտվել միասնական ցուցակին: ՀԱԿ-ի մասնակցությանն ամենաշատը դեմ է «Ժառանգությունը», որի ներկայացուցիչներն, ըստ էության, դեմ են որեւէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը»,- գրում է «168 ժամը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում