ՌԴ-ն եւ Վրաստանն անայցագիր ռեժիմի չեն հասնի առանց դիվանագիտական հարաբերությունների. Լավրով

Ռուսաստանը եւ Վրաստանը չեն կարողանա կարգավորել անայցագիր ռեժիմի սահմանման ընդգրկուն աշխատանքը դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: 

«Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ նման ընդգրկուն աշխատանքն իրատեսական չէ կարգավորել դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ,– ընդգծել է Լավրովը:- Մենք բաց ենք մնում դրա հետ կապված հարցերի համատեղ համակողմանի մշակման համար»:

Լավրովը նաեւ հայտնել է երկու երկրների միջեւ չվերթեր կատարող ինքնաթիռների անձնակազմերի համար՝ ներկայում պատրաստվող այցագրային պարզեցման մասին:

Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի սեպտեմբերին Վրաստանի նախաձեռնությամբ՝ Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի ճանաչման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում