Կ. Անչելոտի. «Մարադոնային «Մոնպելյեի» մարզչական ղեկին նշանակելը դրական երևույթ կլիներ Ֆրանսիայի առաջնության համար»

ՊՍԺ-ի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնային «Մոնպելյեի» մարզչական ղեկին նշանակելը դրական երևույթ կլիներ Ֆրանսիայի առաջնության համար։ Այս մասին գրում է armsport.am կայքը: 

Ըստ աղբյուրի` մարզիչը հայտարարել է, որ Մարադոնայի գալը դրական պահ էր լինելու ֆրանսիական լիգայի համար։ «Մարադոնան ֆուտբոլային լեգենդ է», նշել է նա։

Անչելոտին նշել է նաեւ, որ իրենք չեն հանդիպել միմյանց իրենց մարզական կարիերայի ընթացքում, բայց դրա փոխարեն ժամանակին խաղացել են իրար դեմ։

«Ես կուզենայի, որ Մարադոնան տեղափոխվեր Ֆրանսիա, մենք իրար հետ լավ հարաբերությունների մեջ ենք»,-նշել է իտալացին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում