Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ), Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար’ անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում