ԱՄՆ դեսպանատունն զգուշացում է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն այդ երկրում գտնվող  իր քաղաքացիներին կոչ է արել ուշադիր լինել Բաքվում մարտի 10-ին նախատեսված բողոքի ակցիաների ընթացքում։

Ըստ աղբյուրի` դեսպանատան տարածած հաղորդագրությունում ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում հետևել անվտանգության կանոններին, խուսափել ակցիայի իրականացման վայրերից և մարդկային հոծ կուտակումներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում