Ռաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է պահանջում

«Սիվիլնեթի» թղթակից Թաթուլ Հակոբյանը քիչ առաջ, ուղիղ եթերում, ամփոփելով Գեղարքունիքի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանի շրջայցը, տեղեկացրեց, որ վաղը «Ժառանգության» ղեկավարը Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում առաջարկելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել:

Նշենք, որ երեկ Ազատության հրապարակում կայացած հավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը զգուշացրել էր, որ մարտի 10-ին հրապարակում «կարևոր հայտարարություն» ունի անելու:

Այսօր Մարտունիում ու Սևանում Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի ներկայացրել է վաղվա հայտարարությունը’ նոր ընտրություններ, կամ երկրորդ փուլ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում