Ջավախքցի ավտոսեփականատերերը այլևս չեն վճարի Հայաստան գալու համար:
Նմանատիպ
Արմեն Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
2013 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի մաքսային ծառայության որոշմամբ Բավրայի մաքսակետից ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում նաև ջավախքցիները պետք է իրենց սեփական ավտոմեքենաների համար լրացնեին ժամանակավոր ներմուծման մաքսային հայտարարագրեր՝ ջավախքցիների շրջանում հայտնի <<воз>>-ը: Ավելի քան երեք տասնայկ կետերից բաղկացած հայտարարագրի լրացման համար մաքսակետում բացվել էր բրոկերային ծառայություն, որը յուրաքանչյուր մուտքի կամ ելքի համար գանձում էր 1000 դրամ:
Երեկ ՀՀ կառավարության որոշմամբ փետրվարի 14-ից մաքսակետերից հանվել է բրոկերային ծառայությունը և հետայսու ժամանակավոր ներմուծման մաքսային հայտարարագրերը լրացվելու են բացարձակ անվճար՝ մաքսակետի մաքսավորների կողմից:
Կարծում եմ այս փաստը շատ ուրախալի է հատկապես ջավախքցիների համար, քանզի բազում անքակտելի թելերով Մայր Հայրենիքին կապված մարդու համար սեփական ավտոմեքենայով, Հայրենիք, վճարովի մուտք ու ելքը համաձայնեք, և տհաճ էր, և առաջացնում էր հավելյալ ֆինանսական բեռ: