Ր.Հովհաննիսյանը խնդրում է չանհանգստացնել մինչև ժամը 17:00-ի ասուլիսը
11/03/2013 12:13
Նմանատիպ
Ազատությանն հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին մարդիկ են այցելում, ողջունում նրա քայլը կամ հակառակը: Հովհաննիսյանի հետ հրապարակում ևս մի քանի քաղաքացի են հացադուլ հայտարարել: «Ժառանգության» առաջնորդը նրանց այսօր հորդորեց դադարեցնել:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ այսօր ժամը 17-ին Ազատության հրապարակում Հովհաննիսյանը հանդես կգա ասուլիսով:
«Խնդրում ենք մինչ այդ ժամը չանհանգստացնել պարոն Հովհաննիսյանին և չդիմել հարցազրույցի կամ մեկնաբանությունների համար»,-ասված է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում