Լեւոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Մարտի 15-ին Լոնդոնում սկսվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Վիճակահանության համաձայն, մասնակիցներն աղյուսակում դասավորվել են այսպես.
1. Արոնյան, 2. Գելֆանդ, 3. Իվանչուկ, 4. Սվիդլեր, 5. Կրամնիկ, 6. Գրիշչուկ, 7. Ռաջաբով, 8. Կարլսեն: Այս մասին տեղեկացնում է Armchess.am կայքը: 

Ըստ նույն աղբյուրից Արոնյանը հավակնորդների մրցաշարից առաջ ավարտեց եզրափակիչ, երկարատեւ ուսումնամարզական հավաքը Հայաստանում` Ջերմուկում եւ Ծաղկաձորում, եւ իր օգնականների հետ մեկնեց Լոնդոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում