Ր.Հովհաննիսյանի և Ա.Ղուկասյանի դիմումի քննարկումը ՍԴ-ում կշարունակվի վաղը

Սահմանադրական դատարանում Հայաստանի նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումի քննությունն ընդմիջվեց և կշարունակվի վաղն առավոտյան:

ԻՆչպես փոխանցում է Panorama.am-ը, մինչ այդ պատասխանող հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, այնուհետև որպես երրորդ կողմ գործում ներգրավված Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանին ու Զարուհի Փոստանջյանին հարցեր ուղղեցին: Հարցուպատասխանի ավարտից հետո խոսք տրվեց մյուս թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, որը դատարանում ինքն է ներկայացնում իրեն:

Ղուկասյանն ասաց, որ ինքը կարող է ամբողջական ներկայացնել իր դիմումը, պատասխանող կողմի ներկայացումից հետո: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը առաջարկեց կողմերին բաժանել Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած փաստաթղթերը, ընդմիջել նիստը և այն շարունակել վաղն առավոտյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում