Աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին պատրաստ է ուղևորափոխադրման

«ՏաԹևեր» ճոպանուղու տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներ ավարտվել են, ճոպանուղին պատրաստ է ուղևորափոխադրումների:

Ս.թ. մարտի 12-ից ճուպանուղու շահագործումն իրականցվելու է ամենօրյա ռեժիմով, այլն է’ 10:00-18:00 ժամային գրաֆիկով, շաբաթական վեց օր’ բացառությամբ երկուշաբթի օրվանից, որը պրոֆիլակտիկ օր է:

ՀՀ ոչ աշխատանքային երկուշաբթի օրերին (ՀՀ կառավարության որոշումներով ոչ աշխատանքային սահմանված երկուշաբթի օրեր, տոն և հիշատակի օրեր, Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրեր) ճոպանուղին ուղևորափոխադրումներ է իրականացնելու ըստ սահմանված 10:00-18:00 ժամային գրաֆիկի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում