Տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ են այցելում հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ երեկոյան հացադուլ է սկսել Երևանի Ազատության հրապարակում: Այսօր նրան այցելում են քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ եւ ուղղակի ՀՀ քաղաքացիներ: 

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել «Հանրապետական» խմբակցության անդամ, պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Վերջինս կայքի հետ զրույցում ասել է, որ ինքն այստեղ է եկել և՛ որպես մայր, և՛ որպես կին, և՛ որպես ԱԺ պատգամավոր: «Թող զարմանալի չդիտվի իմ այցելությունը, որովհետև ես մարդ եմ, ում չեն կարող չմտահոգել երեկրի ներսում կատարվող իրադարձությունները»,- ասել է պատգամավորը:

Նա ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին համարում է իր ընկերը եւ առաջարկել է նրան դադարեցնել հացադուլը:

Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են նաեւ Ստեփան Դեմիրճյանը, Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը։

Լուսանկարը` Tert.am-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում